հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Դեմ եմ»-ի ակտիվիստները «քառյակին» առաջարկել են քննարկել կուտակայինի մասին կառավարության առաջարկը

«Դեմ եմ»-ի ակտիվիստները «քառյակին» առաջարկել են քննարկել կուտակայինի մասին կառավարության առաջարկը

«Դեմ եմ» շարժման ակտիվիստները ԱԺ ոչ իշխանական քառյակի հերթական նիստի ժամանակ դիմել են վերջիններիս՝ առաջարկելով քննարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված կառավարության նոր առաջարկը:

Ակտիվիստներն ասել են, որ իշխանությունները չեն հրաժարվում իրենց նպատակներից՝ ստիպել ու պարտադրել կուտակային համակարգը: Ակտիվիստ Հակոբ Արշակյանի խոսքով՝ կառավարության նոր օրենքի նախագիծը պարունակում է խտրական վերաբերմունք, քանի որ, ըստ էության, պարտադիրը պարտադրվում է միայն պետական մարմինների աշխատակիցներին: Մերի Խաչատրյանն էլ նշել է, որ իրենք ձայնագրություններ ունեն, որոնցից ակնհայտ է դառնում, որ գործատուները փորձում են ստիպել աշխատակիցներին վճարումներ չկատարելու մասին դիմումներ չգրել: 

«Մենք այդ ձայնագրությունները հրապարակելու իրավունք չունենք, բայց եթե հետապնդումները ուժեղանան, հնարավոր է՝ դրանց հեղինակները կհամաձայնեն հրապարակել»,- ասել է Խաչատրյանը:

Նշենք, որ հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների ասել է, որ քառյակի երեք ուժերը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և Ժառանգությունը, հստակ հայտարարել են, որ դեմ են կուտկայինի վերաբերյալ կառավարության առաջարկին, իսկ ԲՀԿ-ն խոստացել է իր որոշման մասին հայտարարել  վաղը: 

«Մեր հանդիպման ժամանակ խոսեցինք նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամների հետ: Քառյակը պատրաստ է քաղաքացիներին պաշտպանել ամեն տեսակի ճնշումներից»,- հայտարարել է Զուրաբյանը: