Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի ջրագծերի հիմնանորոգման համար վերջերս մրցույթ է հայտարարվել, և տենդերում՝ 17 միլիոն դրամ առաջարկով, հաղթող է ճանաչվել մարզպետ Սարգիս Սահակյանի (լուսանկարում) ընտանիքին պատկանող շինարարական ընկերությունը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Ձորագլուխ գյուղում բոլորը գիտեն, որ շահողը մարզպետի եղբոր՝ Նաիրի Սահակյանի շինարարական ընկերությունն է:
Թերթն ուշագրավ է համարում այն, որ մրցույթին մասնակցել է ավելի պակաս՝ 12 մլն-ով աշխատանքներն իրականացնելու հայտ ներկայացրած մի ընկերություն, որի սեփականատիրոջը մարզպետն ու նրա կողմնակիցներն ահաբեկել, սպառնացել, հորդորել են հետ կանգնել մրցույթից, և նա ենթարկվել է ճնշումներին: Թերթը գրում է, որ Ձորագլուխի ՀՀԿ-ական գյուղապետ Արսեն Ավդալյանը կեսբերան հերքել է այդ լուրերը՝ ասելով, որ ընդամենը մի կազմակերպություն է մասնակցել մրցույթին
«Հրապարակ»-ը նշում է նաև, որ այդ գյուղից է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը, ում աչքի առաջ գյուղի փողերը քամուն են տալիս։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում