ՀՀ կառավարությունն առաջիկայում պատրաստվում է նոր վարկ վերցնել միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ այսպես կոչված «նոր սերնդի ՀԴՄ-ների» խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Կառավարությունը նման քայլը հիմնավորում է նրանով, որ այդ ՀԴՄ-ները որոշ կատեգորիայի տնտեսվարողների պետք է տրամադրվեն անվճար: Դրանց մեջ են մտնում, մասնավորապես, սահմանամերձ գյուղերի խանութները և առևտրի և սպասարկման ոլորտում գործող այլ «փոքր» տնտեսվարողներ:
«Եվ, այնուամենայնիվ, այդ ՀԴՄ-ների ներդրման շուրջ կան լրջագույն կասկածներ: Խնդիրն այն է, որ մասնագետների գնահատմամբ, ընդամենը 50-60 դոլար ինքնարժեք ունեցող այդ սարքերը թայվանական մի ընկերությունից գնվում են մոտ 400 դոլարով: Ընդ որում, դրանք արտադրվում են բացառապես Հայաստանի համար և դրանց ներկրմամբ զբաղվում է միայն մեկ ՊՈԱԿ՝ «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ»-ը, որի գործունեությունը իրականացվում է հույժ գաղտնիության քողի տակ։ Եվ լուրջ կասկածներ կան, որ այստեղ կարող են լինել լայնածավալ «ատկատների» սխեմաներ։ Ու, փաստորեն, այդ սխեմաների համար վարկ է վերցվելու, որը փակելու են մեր հաջորդ սերունդները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում