Երեկ Երևանում կայացել է «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն» ամենամյա միջոցառումը, որի ընթացքում 7 անվանակարգերում հայտարարվել է մրցանակակիրների անունները։
«Մեդիա գերազանցության» մրցանակին արժանացել է «Հետք» թերթը՝ հետաքննական լրագրության և մարդու իրավունքների լուսաբանման մեջ ականավոր լրատվական պրոֆեսիոնալիզմի համար:
«Քաղաքացիական ակտիվություն» մրցանակը շնորհվել է «Չենք վճարելու 150 դրամ» քարոզարշավի կազմակերպիչներին՝ հանրային որոշումների կայացման մեջ թափանցիկության և հաշվետվողականության հետապնդման նշանավոր ջանքերի համար:
«Ազատության պաշտպան» մրցանակը տրվել է իրավապաշտպաններ Արա Ղազարյանին և Արտակ Զեյնալյանին՝ մարդու իրավունքների պաշտպանության մեջ նշանակալի ջանքերի համար:
«Խիզախ կին» մրցանակը շնորհվել է «Կանանց ռեսուրսային կենտրոնին»՝ կանանց իրավունքների ու գենդերային հավասարության խթանմանն ուղղված համարձակ պաշտպանության համար:
Բանակում մարդու իրավունքների առաջխաղացմանն ուղղված նշանակալի ջանքերի համար «Կառավարման բարեփոխիչ» մրցանակը հանձնվել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանին:
Քարահունջ համայնքի բնակչության առաջնորդման գործում իր նշանակալի ջանքերի և համայնքը առավել բարեկեցիկ դարձնելու համար «Տեղական կառավարման բարեփոխիչ» մրցանակին է արժանացել Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը:
«Համայնքային ծառայություն» մրցանակը տրվել է Երևանի մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Լաուրա Մովսիսյանին՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին վերականգնողական ծառայությունների մատուցմանն ուղղված նշանակալի ջանքերի համար:
Ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Եվրոպայի խորհուրդի, «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ»-ի, ԵՄ պատվիրակության, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, Բրիտանիայի և ԱՄՆ-ը դեսպանատների համատեղ ջանքերով:
Լուսանկարում՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչները ԱՄն դեպսան Ջոն Հեֆերնի և ՄԵծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչի հետ,