Աշտարակ քաղաքի բնակիչները պատրաստվում են մոտակա օրերին փակել Աշտարակ- Երևան ավտոճանապարհը: Պատճառը քաղաքում իրենց «բեսպրեդել» համարողներ գործողություններին վերջ տալն է, ովքեր փորձում են ամեն գնով հասնել ապօրինի գազալցակայանի կառուցման որոշման հաստատմանը Աշտարակի ավագանու կողմից, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ գազալցակայանի շինարարության մեջ շահագրգռվածություն ունի Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանը, իսկ Աշտարակի ավագանին դիմադրում է: Նախորդ նիստի ժամանակ ավագանին հավանություն չի տվել գազալցակայանի կառուցման նախագծին։
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և եղբայր Նաիրի Սահակյանը ահաբեկել են Աշտարակի ավագանու անդամ Մուշեղ Թաշչյանին, ով Աշտարակ քաղաքում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է և կարատեի խմբակ ունի: Նրանք ստիպել են լուծարել խմբակը:
Պարզաբանման համար թերթը զրուցել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, ով ասել է. «Բոլորն էլ պետք է օրենքի շրջանակներում գործեն: Պայմանագիր, լիցենզիա պետք է ունենան: Եթե դրանք չունեն, չեն գործի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում