Հովիկ Աբրահամյանը, ով Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է, վարչապետ դառնալուց հետո փորձում է բուհի կառավարման գործում ընդգրկել ՀՀԿ-ական երիտդարբնոցի նվիրյալներին, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Եվ սկսել է ամենախայտառակվածից՝ Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ լրագրողներին հայհոյած, ԵՏՊՀ-ի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանից: Մեր տեղեկություններով՝ Աբրահամյանը որոշել է Սևակին նշանակել բուհի պրոռեկտոր»,–գրում է թերթը։
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ մի խումբ ՀՀԿ-ական ուսանողներ խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ, հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում