ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը, ով օֆշորային սկանդալի գործով ձերբակալվել էր ամիսներ առաջ, երեկ արտահանձնել են Հայաստանին։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Սուքիասյանը ձերբակալվել էր Վրաստանում այս տարվա հունվարի 31-ին, իսկ նրա արտահանձնման որոշումը կայացվել էր հունիսի 3-ին։
Թերթի տեղեկություններով՝ Սուքիասյանն այժմ գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։
Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը, ով արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի սանիկն է, հետախուզման մեջ էր, նա անցնում է գործարար Փայլակ Հայրապետյանի գործով: Սուքիասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու մեջ:
Ավելի վաղ hetq.am-ը փաստաթուղթ էր հրապարակել, համաձայն որի Սուքիասյանը, ՀՀ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը օֆշորային ընկերության սեփականատերեր են: Հետագայում Սուքիասյանը օֆշորային սկանդալմն իր վրա էր վերցրել՝ հայտարարելով, որ առանց Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի գիտության նրանց անունով Wlispera Holdings Limited օֆշորային ընկերությունն է գրանցել Կիպրոսում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում