Հունիսի 24-ին ԼՂՀ-ի զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի կողմից գնդակային մահացու վիրավորում ստացած զինծառայող, 19-ամյա Արմեն Ավետիսյանը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից էր, անապահով ընտանիքից, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթի հետ զրույցում գյուղապետ Մուրադ Հարությունյանն ասել է, որ Արմենը մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ, ուներ փոքր քույր ու եղբայր։
«Ընտանիքն էլ անապահով է, սոցիալապես ծանր վիճակում են գտնվում։ Ոչ ոք տանը չի աշխատում, բնակարան չունեն, բարեկամի տանն են ապրում։ Արմենի հետ ծնողները մեկ շաբաթ առաջ էին խոսել։ Շատ խելոք, աշխատասեր տղա էր»,- Հարությունյանի խոսքերն է մեջբերում «ՀԺ»-ն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում