Հունիսի 29-ին, ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի տարածքում՝ Զաքաթալա քաղաքից 15 կմ հարավ արևելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային շրջաններում և ԼՂՀ-ում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, տուժածներ չկան, Գեյամ և Մուխախ գյուղերում քանդվել են մի քանի տներ, բնակիչներից շատերը, նոր ցնցումներից վախենալով, գիշերը փողոցում են անցկացրել։