Ինչպե՞ս կազդի Վրաստանի՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի ու Վրաստանի միջև բեռնափոխադրումների վրա: Այս հարցը երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողը տվել է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին։
Ի պատասխան՝ Բեգլարյանն ասել է, որ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ նման հարց չի քննարկվել, և ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ խնդիրներ չեն առաջանում։
«Բոլորովին չկա նման բան: Ես մասնակցել եմ այդ պետական այցին, եղել եմ Սերժ Սարգսյանի հետ: Դա խնդիր չի», – հայտարարել է Բեգլարյանը:
Թերթն ընդգծում է, որ նախարարի լավատեսական վստահեցումները, սակայն, այնքան էլ համոզիչ չեն թվում:
«Պարզապես ներկայումս այդ հարցը չի քննարկվում և չի շոշափվում միայն այն պատճառով, որ առայժմ հայտնի չէ, թե ինչպես պետք է կանոնակարգվի բեռների շրջանառությունը ՄՄ անդամ հանդիսացող Հայաստանի և ՌԴ-ի միջև երրորդ երկրների տարածքով: Ավելի մեծ է հավանականությունը, որ Վրաստանի՝ Եվրամիության հետ ավելի խորը ինտեգրման և Հայաստանի՝ ՄՄ լիարժեք անդամ դառնալուց հետո ՀՀ և ՌԴ միջև տարանցիկ բեռնափոխադրումների ոլորտում որոշակի բարդություններ առաջանան»,–նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում