4 դրամով էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը ռուսաստանյան ընկերությունների վատ տնտեսվարման պատճառով է եղել։ Այս մասին «Հրապարակ»-ին ասել է ՀՀ կառավարությունում թերթի աղբյուրը։ Նշենք, որ ոլորտում գործող խոշորագույն ընկերությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը (ՀԷՑ), պատկանում է ռուսաստանյան «Ինտեր ՌԱՈ ԵԷՍ»-ին։
Թերթը գրում է, որ թանկացումը նաև շանտաժի արդյունք է, ընկերությունն (թերթը կոնկրետ չի նշում, թե որ ընկերության մասին է խոսքը) սպառնացել էր՝ եթե գինը չբարձրանա, կրճատումներ կանի:
«Հրապարակ»-ի կառավարության աղբյուրը մի քանի այլ խնդիրներ էլ է բացահայտել։ Մասնավորապես, ատոմակայանի էժան էներգիան արտահանվել է, դրսից գնվել է թանկ էներգիա: Բացի դա, ոլորտում ներդրումներ գրեթե չեն եղել:
Հիշեցնենք, որ էլէներգիան օգոստոսի մեկից կարժենա 41.85 դրամ, նախկին 38-ի փոխարեն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում