Ադրեբջանական АПА գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող, 18-ամյա Էլսեվար Մամեդովը։
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, զինվորի վիճակը բավարար է գնահատվում։ Epress.am-ին չի հաջողվել տեղեկատվության առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀՀ կամ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություններից։