ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տալու միանգամից երկու փաստաթղթերի, որոնք վերաբերում են Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու և աշխատանքային գործունեություն ծավալելու կարգերին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Առաջինը Ռուսաստանի հետ կնքվելիք համաձայնագիր է, ըստ որի Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում կարող են գտնվել 30 օր առանց որևէ տեղ գրանցվելու և հաշվառվելու:
Երկրորդ փաստաթուղթը արդեն գոյություն ունեցող համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին է, որի համաձայն, Հայաստանի քաղաքացիները կարող են առանց աշխատանքի հատուկ թույլտվության մեկ տարի շարունակ աշխատել Ռուսաստանի Դաշնության տարածքում: Եվ դրա համար ընդամենը պետք է աշխատանքային պայմանագիր կնքեն տեղի գործատուի հետ, նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում