ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ուժային կառույցների ղեկավարների միջև հարաբերությունները բավական լարված են, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հետ լարվածության պատճառն այն է, որ վերջինս, լինելով կառավարությանն առընթեր մարմնի ղեկավար, ըստ էության, չի ենթարկվում Աբրահամյանին:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ լարվածությունը շատ հին է, գալիս է 1996 թվականից։ Համաձայն շրջանառվող լուրերի, Աբրահամյանը մինչև հիմա չի կարողանում «մարսել» Գասպարյանի արտահայտություններից մեկը։ Բացի դա, ոստիկանապետը ևս չի ենթարկվում վարչապետին:
Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հարաբերություններին, ապա դրանք էլ լարվել են, քանի որ Աբրահամյանի կարծիքով Օհանյանն «աչք ունի» իր պաշտոնի վրա, նշում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում