Ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Առաքելյանը դատարանում հայտարարել է, որ նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի և ընկերների կազմակերպած երթի ժամանակ ոչ մի մարմնական վասվածք չի ստացել, նրա հագուստը չի պատռվել։ Առաքելյանի խոսքով՝ ինքը աչքերի մռմռոց է զգացել պայթուցիկների օգտագործման հետևանքով։ Փոխգնդապետը քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և 13 ընկերների գործով անցնում է որպես տուժող և այդ կարգավիճակում այսօր ցուցմունք է տվել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում։
Առաքելյանն ասել է նաև, որ նպատակ չի ունեցել խափանել Հարությունյանի նախաձեռնած երթը, այլ պարզապես ցանկանում էր, որ ակցիայի մասնակիցները մայթերով քայլեն։
Շանթ Հարությունյանը տուժողին հարցրել է՝ արդյոք վերջինս տեղյակ է, որ ինքը պարզապես ցանկանում էր անցնել Մաշտոցի պողոտան և քայլել դիմացի մայթով։ Փոխգնդապետը բացասական պատասխան է տվել։
Քաղբանտարկյալը բացատրել է, որ ինքը չէր ցանկանում բարձրանալ մինչև անցում (զեբրա) և այնտեղից անցնել փողոցը, քանի որ վախենում էր, որ այնտեղ սադրանքներ կսկեն, և պարզապես ինքը ցանկացել է անցել Մաշտոցի պողոտան երթևեկլի մասով ու քայլլե դիմացի մայթով։
Այս պահին Առաքելյանը շարունակում է ցուցմունք տալ դատարանում։