Հուլիսի 10-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում է առաջադրել Ռիչարդ Միլզին։ Եթե Սենատը հավանություն տա Միլզի թեկնածությանը, ապա նա կփոխարինի ԱՄՆ ներկայիս դեսպան Ջոն Հեֆերնին, ում պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս տարի։
Միլզը 2012 թվականից զբաղեցնում է Բեյրութում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը։ Նա փորձառու դիվանագետ է, Պետդեպում է 1988 թվականից։ Միլզը տիրապետում է ֆրանսերենի և ռուսերենի, Պետդեպում աշխատել է Խորհրդային Միության բաժնում, ապա նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի բաժնի պատասխանատուն է եղել, նաև աշխատել է Սանկտ-Պետերբուրգի ԱՄՆ-ի հյուպատոսությունում։
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը Միլզի թեկնածության առաջադրմանն անդրադարձել է Twitter-ի իր էջում։
«Ռիկին ասել եմ, եթե հաստատվի, աշխարհում լավագույն աշխատանքն է», – գրել է Հեֆերնը։