ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը 43 վայրկյան տևողությամբ տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են երկու հատուկջոկատայիններ մեքենայից հանում մի մարդու և ձեռքերը ոլորած վիճակում շենք մտցնում:
Կից ներկայացված հաղորդագրության մեջ ԼՂՀ ՊՆ-ն հիշեցնում է, որ այսօր ավելի վաղ` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ:
«Արդյունքում խմբի ղեկավարն ու անդամների մի մասը ձերբակալվել, մյուսները ոչնչացվել են հայկական հատուկ նշանակության ջոկատայինների կողմից», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
ԼՂՀ ՊՆ կայքը ներկայացնում է նաև ձերբակալվածի լուսանկարը, նրա անունը, սակայն, նշված չէ: