Home / Տեսանյութեր / Կասկածելի ադրբեջանական դիվերսիան․ զրույց հետախույզների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կասկածելի ադրբեջանական դիվերսիան․ զրույց հետախույզների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս շաբաթվա գլխավոր թեմաներից է դարձել «ադրբեջանական դիվերսիան»։ «Դիվերսանտները» կորուստներ էին կրում, սակայն օրեր շարունակ չէին լքում Հայաստանի և Ղարաբաղի տարածքը՝ թույլ տալով ՀՀ ԶՈՒ և ԼՂՀ ՊԲ-ին «չեզոքացնել» իրենց։

Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության նախարարությունները, որոնք տարիներով քողարկում են իրենց զինվորներին սպանողներին ու խոշտանգողներին, կրկին դարձան միակ ու ամենահուսալի աղբյուրը գրեթե բոլոր լրատվամիջոցների համար։

«Դիվերսանտներից» մեկը բռնվել է, մյուսը` սպանվել՝ հասցնելով գնդակահարել 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել 37-ամյա Կարինե Դավթյանին։ Վարդենիսի և Քելբաջարի բնակչությունը շարունակում է տագնապի մեջ մնալ։ Լուրեր են շրջանառվում, որ ադրբեջանցիները դեռ չեն լքել Հայաստանը և Ղարաբաղը։ Չնայաց այդ ամենին՝ բանակի ղեկավարները մնում են իրենց պաշտոններին։

Այս ամենի մասին Epress.am-ի խմբագրությունում զրուցեցինք պատերազմի մասնակիցների հետ․

– Սուրեն Կարապետյանի՝ «Հետախույզ վետերանների միություն» ՀԿ նախագահ,

– Արա Խուդավերդյանի՝ «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար,

– Արթուր Բունիաթյանի՝ «Հետախույզ վետերանների միության» անդամ։