Հուլիսի 14-ին, ժամը 14։00-ի սահմաններում Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում ադրբեջանական կողմից արձակած կրակոցից սպանվել է քաղաքացի Արվիդ Դանիելյանը, տեղեկացնում է ԼՂՀ դատախազության պաշտոնական կայքը։
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, Դանիելյանը դեմքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել տրակտորով հերկի աշխատանքներ կատարելու ժամանակ։