Շանթ Հարությունյանի և ընկերների դատական գործով որպես մեղադրյալ անցնող Վարդան Վարդանյանը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին փաստաբան տրամադրելու խնդրանքով նամակ չի ուղարկել: Այս մասին Epress.am-ին հայտնել են ՄԻՊ գրասենյակից՝ անդրադառնալով մեր երեկվա հրապարակմանն առ այն, թե Վարդանյանը դատարանում ասել է, որ ՄԻ պաշտպանի գրասենյակում իր դիմումները կորցրել են:
Քաղբանտարկյալ Վարդանյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը մեզ հետ զրույցում պարզաբանել է, որ իր պաշտպանյալն իրականում դիմել է ոստիկանությանը՝ նախաքննության փուլում՝ խնդրելով իրեն հանրային պաշտպան տրամադրել, ինչը չորս ամիս չի արվել: Այս հարցով Վարդանյանը դիմել է ՄԻՊ-ին և նրանց միջոցով ոստիկանության պարզաբանումն է ստացել, թե իր դիմումը կորել էր:
Նշենք, որ օմբուդսմենի գրասենյակից մեզ հայտնել են նաև, որ ՄԻՊ-ի իրավասության մեջ փաստաբան տրամադրելը չի մտնում։