Սեպտեմբերից Վրաստանը խստացնում է երկիր մուտք գործելու կարգն արտասահմանցիների համար։ Երկիր մուտք գործել ցանկացողները պետք է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնեն և ընթացակարգեր անցնեն։ Որոշ երկրների հետ Վրաստանը վիզային ռեժիմ կսահմանի։ Նոր օրենքների ընդունումը մի կողմից Թբիլիսիին պարտավորեցնում է ԵՄ-ը, մյուս կողմից՝ վիճակագրական տվյալները, հայտնում է «Գռուզիա օնլայնը»։
Վրաստանում արդեն իսկ աշխատում են վիզայի նոր տեսակի վրա, որը Շենգենյան վիզայի նմանությամբ է լինելու։
Նոր կարգի հաստատումից հետո խստորեն սահմանվելու է զբոսաշրջիկների՝ երկրում գտնվելու օրերի քանակը։ Արդեն իսկ ավարտվում է արտասահմանցիների ժամանակավոր բնակեցման կենտրոնի կառուցումը, որտեղ պահվելու են վիզային ռեժիմը խախտած անձինք։