հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գործարարը դատի է տալու «Գազպրոմ Արմենիա»-ին

Գործարարը դատի է տալու «Գազպրոմ Արմենիա»-ին

Արարատի մարզում գործող «Ալիշան» պահածոների գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանն առաջիկայում դատարան է դիմելու՝ ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ընկերության, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Նրա գործարանը վերսկսել է աշխատանքը 6-ամսյա դադարից հետո․ չաշխատելու պատճառն այն էր, որ «Գազպրոմ Արմենիան» գործարարից 3.6 միլիոն դրամ գումար էր պահանջել սպառած գազի դիմաց, մինչդեռ Մոսեսյանը պնդում է, որ պահանջն ապօրինի է ու ինքն իրականում գազն այն ծավալներով չի սպառել, որն իրեն վերագրում են։ Գումարը չմուծելուց հետո «Գազպրոմ Արմենիան» անջատել էր գործարանի գազամատակարարումը։

«Որոշ խնդիրներ կան, դրանք լուծելուց հետո անպայման դիմելու եմ դատարան և պահանջելու եմ չաշխատած ամիսներին գործարանի կրած վնասների փոխհատուցումը», – ասել է Մոսեսյանը։