ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը վերջին օրերին պարծենում են հարկերին հավաքագրման հուլիսի առաջին և երկրորդ տասնօրյակներին արձանագրվող ցուցանիշներով։ «Հայկական ժամանակ» օրաթերթը, սակայն, ընդգծում է, որ անցյալ տարվա համեմատ այդ ցուցանիշն աճել է 3.8 տոկոսով, մինչդեռ Հայաստանում գրանցվել է 4 տոկոս գնաճ։
Թերթը նշում է, որ ապրանքների ու ծառայությունների գների աճը այսպես թե այնպես հանգեցնում է հարկերի աճին:
«Այսինքն եթե դուք որևէ ապրանք անցած տարի գնում էիք 100 դրամով և դրանից 20 դրամը որպես ավելացված արժեքի հարկ գնում էր պետական բյուջե, ապա այս տարի այդ նույն ապրանքը, ասենք, 110 դրամով գնելու դեպքում դրանից պետական բյուջե պետք է գնա 22 դրամ: Այլ կերպ ասած եթե կառավարությունը բացարձակապես ոչինչ չանի, միայն գնաճը հանգեցնելու է հարկերի հավաքագրման աճին, և հենց դա էլ տեղի է ունեցել այս տարվա աոաջին կիսամյակում: Այս եղանակով, այսինքն՝ սպառողների հաշվին, կարելի է հարկային հավաքագրումները անվերջ ավելացնել», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում