Հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետի ուղղությամբ, հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության կայքը:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, հանդիպելով դիմադրության, հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:
ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է, որ զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ: Նրանց անունը հաղորդագրության մեջ նշված չէ։
Նշենք, որ հուլիսի 26-ին ԼՂՀ-ում զոհվել էր 20-ամյա զինծառայող Խաչատուր Բադասյանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նա մահացու վիրավորում էր ստացել՝ մասնակցելով դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու գործողություններին։