Սևան քաղաքում լուրեր են շրջում, որ Սևանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը հոգեբուժարանին հատկացվող դեղորայքի մեծ մասն իրացնում է սեփական դեղատանը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Կարապետյանը թերթի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունները։ Լրագրողի դիտարկմանը, թե Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրեն Նվեր Հովհաննիսյանին ազատել են աշխատանքից ոչ պաշտոնական տվյալներով չարաշահումների համար, Կարապետյանը պատասխանել է․
«Նրան հանեցին, որովհետև ինքը բժիշկ չէր: Մեղվաբույծին ո՞նց էին բերել-դրել բժշկության մեջ: Այնտեղ պետք էր բժիշկ լինել»։