Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն տասն օր փակ է լինելու: Այս մասին հայտնում է Ռոստովում Հայաստանի հյուպատոսությունը՝ հղում կատարելով Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է Հայաստանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ առաջիկա օրերին տվյալ ուղղությամբ երթևեկելուց:
Նշենք, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել էր երեկ փլուզման պատճառով։ Մասնավորապես, երեկ փլուզման հետևանքով խափանվել էր Հայաստանից Ռուսաստան ուղևորվող ավտոբուսի ընթացքը։ ՀՀ ԱԻ նախարարությունը կապ էր հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ, որտեղից տեղեկացրել էին, որ ավտոբուսում գտնվող ՀՀ 47 և ՌԴ 29 քաղաքացիներին օգնության են հասել ՌԴ սահմանապահները և անցկացրել են սահմանը։
Այսօր առավոտվանից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին մաքրման աշխատանքները վերսկսվել են։