Նախորդ շաբաթ ձերբակալված ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանք։ Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը, Մկրտչյանին նաև մեղադրանք է առաջադրվել 104 հոդվածով՝ իր ծառայակից Վլադիմիր Հայրապետյանին սպանելու համար։
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 365 հոդվածի 2-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։