Home / Հայաստան / Մարզպետը համոզել է ծեծված սիրիահայ բժշկին հետ վերցնել ոստիակնություն ներկայացրած հաղորդումը․ «Հրապարակ»

Մարզպետը համոզել է ծեծված սիրիահայ բժշկին հետ վերցնել ոստիակնություն ներկայացրած հաղորդումը․ «Հրապարակ»

Սիրիահայ բժիշկ Բողոս Աղոյանին (լուսանկարում) Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի ազգականների կողմից ծեծի ենթարկելու «հերոսությունն» անպատիժ մնաց շնորհիվ մարզպետ Սարգիս Սահակյանի, ով քաղաքապետի հովանավորն է, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթի տեղեկություններով՝ մարզպետն Աղոյանին իր մոտ է կանչել և բացատրական աշխատանքներ տարել, ինչից հետո բժիշկը հետ է վերցրել ոստիկանություն ներկայացրած հաղորդումը:

«Հրապարակ»-ը հիշեցնում է, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոցում աշխատող 41-ամյա սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանին օգոստոսի 20-ին հիվանդանոցի բակում ծեծի էին ենթարկել Թալինի քաղաքապետի բարեկամները: Վիճաբանությունը, որը վերածվել էր ծեծկռտուքի, մեքենայի կայանման պատճառով էր եղել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ azatutyun.am