Սերժ Սարգսյանը համաձայնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպել այս շաբաթ՝ Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթի աղբյուրները փոխանցում են նաև, որ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
«Օգոստոսի 8-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կազմակերպած հանդիպումից հետո ԱՄՆ-ի համար կարևոր է Սարգսյան-Ալիև նոր հանդիպում կազմակերպել գործընթացից մեկուսացվածի վիճակում չհայտնվելու համար:
Ու քանի որ դեռևս վերջնական հայտնի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի՞ Քարդիֆ թե ոչ, Սարգսյան-Ալիև նոր հանդիպումը կասկածի տակ է: Չնայած, մեր տեղեկություններով, Ալիևը նախնական համաձայնություն տվել է», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում