Հայաստանի ազգային պատկերասրահ ՊՈԱԿ-ը հայտնվել է Ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը գրում է, որ օգոստոսի 7-ին պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը Ֆրանսիա է արտահանել 1 հատ գոբելեն, սակայն երբ լրացել է այն Հայաստան վերդարձնելու տասնօրյա ժամանակը, գոբելենը հետ չի բերվել։
Արդյունքում մաքսային մարմինը սկսել է քննություն իրականացնել և ստեղծված իրավիճակի մասին տեղյակ է պահել Փարավոն Միրզոյանին։ Սակայն վերջինս այդպես էլ չի ներկայացել քննությանը։ Ավելի ուշ Ֆինանսների նախարարությունը ՊՈԱԿ-ին տուգանել է 50․000 դրամով։
«Ի դեպ, սա առաջին դեպքը չէ․ այս տարվա հունիսի 5-ին ՊՈԱԿ-ի տնօրենը Հայաստան էր ներմուծել նկարներ ու քանդակներ, որոնց մասին հայտարարագիր չէր ներկայացրել, արդյունքում՝ տուգանվելով 50․000 դրամով»,- գրում է թերթը։