Home / Հայաստան / ԼՂՀ-ն ադրբեջանական կողմին հանձնեց սահմանը հատած անչափահասին

ԼՂՀ-ն ադրբեջանական կողմին հանձնեց սահմանը հատած անչափահասին

Սեպտեմբերի 11-ին, ժամը 15։00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները Ադրբեջանին են հանձնել 15-ամյա Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին, ով սեպտեմբերի 5-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանում հատել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը։ Այս մասին հայտնում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը։

Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչի տեղափոխումը տեղի է ունեցել ղարաբաղա-ադրեբջանական սահմանին գտնվող Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ։