Հայ Առաքելական եկեղեցու հայաստանյան թեմերը հնարավոր է առաջիկայում ենթարկվեն լրջագույն կառուցվածքային փոփոխությունների, իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Էջմիածնում մտմտում են թեմերի թիվը դարձնել 35՝ ըստ նախկին Խորհրդային Հայաստանի շրջանների:
Թերթն ընդգծում է, որ մինչև վերջերս Հայաստանում կար 10 թեմ, որոնք տարածքներով գրեթե համապատասխանում էին մարզերին: Վերջերս խորհրդային ժամանակների Արթիկի տարածքի սահմաններով ձևավորվել է Արթիկի թեմը, որն առանձնացվել է Շիրակի թեմից։
«Եթե նորարարությունն իրեն արդարացնի, առաջիկայում կունենանք 35 թեմ, յուրաքանչյուրն իր եպիսկոպոս-առաջնորդով: Եկեղեցականների շրջանում կատակով խոսում են, որ նրանք կփոխարինեն ռայկոմի քարտուղարներին», գրում է «ՀԺ»֊ն։