ՀԱԿ խմբակցության անդամները նորից ԱԺ քննարկման են ցանկանում դնել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Դեռ տարվա սկզբին Կառավարության կողմից մերժված նախագիծը երեկ քննարկվել է ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում:
Պատգամավորներն առաջարկում էին արտակարգ դրության ժամանակ չներգրավել զինված ուժերին: Կառավարությունը առաջարկի մերժումը հիմնավորել էր նրանով, որ բացի տարածքային ամբողջականությունն ապահովելուց, ՀՀ զինված ուժերը պետք է ապահովեն նաև երկրի ներքին անվտանգությունը: