հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Իշխանությունը Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն նախատեսում է կազմակերպել 2016-ի գարնանը․ «ՀԺ»

Իշխանությունը Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն նախատեսում է կազմակերպել 2016-ի գարնանը․ «ՀԺ»

Սահմանադրական հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2016 թվականի գարնանը։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը։

Մասնագիտական հանձնաժողովն իր ժամկետների մեջ կավարտի աշխատանքը, և եթե ամեն ինչ օրինաչափորեն շարժվի, հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2016 թվականի գարնանը», – ասել է Գևորգ Դանիելյանը:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների ծրագիրը նախաձեռնել է գործող իշխանությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Փոփոխությունները նախատեսում են նվազեցնելնախագահի դերը՝ մեծացնելով խորհրդարանինը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում