Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Գևորգյանը։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը։
Թերթը հիշեցնում է, որ Վարդան Գևորգյանն այն անձն էր, ով փետրվար ամսին խոչընդոտել էր «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի աշխատանքը՝ քաշքշել էր վերջինիս ու խլել ֆոտոխցիկը։
«ՀԺ»֊ն ընդգծում է նաև, որ Շանթ Հարությունյանի ու ընկերների գործով Վարդան Գևորգյանը համարվում է տուժող։ Նույն կարգավիճակում է եղել նաև 2008թ. մարտի 1-ին և կեղծ ցուցմունքներ է ներկայացրել։
Հիշեցնենք, որ ոստիկանության համակարգից նախկինում հեռացված ևս մեկ աշխատակից՝ Վարդան Ղուկասյանը, ով հաճախ վիրավորում ու հարվածում էր քաղաքացիներին, հեռացվելուց որոշ ժամանակ անց վերադարձել է համակարգ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում