ԲՀԿ առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում հայտարարել, որ սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն առաջադրելու է՝ լինեն դրանք հերթական, կամ՝ արտահերթ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթին հասած տեղեկությունների համաձայն, «Ազատամարտի նվիրյալներ» և «Երդվյալ ազատամարտիկների միություն» հկ-ների կորիզի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նման կտրուկ շեշտադրությամբ հայտարարություն է արել։
«Ազատամարտիկները Ծառուկյանից պահանջել են երաշխիքներ, թե ինչու պետք է վստահեն իրեն, ինչին ի պատասխան ԲՀԿ նախագահն ասել է, թե այս անգամ ինքը վճռական է տրամադրված ու կես քայլ հետ չի գնա», ֊ գրում է թերթը:
«Ժողովուրդ»-ը կապվել է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով խոստացել է ճշտել ու պատասխանել, բայց այդպես էլ ոչինչ չի ասել։