ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար ընդունելի չէ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի երեկվա պահվածքը։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է ինքը՝ Գալուստ Սահակյանը՝ հավելելով , որ դա ուղղակի «պոռթկում» էր։
Նշենք, որ երեկ Սարոյանը «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկման ժամանակ առաջարկել էր «ժողովրդի սրտով անել», «տղամարդավարի քվեարկել» ու հանել օրենքը, որի դեմ բողոքում են հազարավոր ձեռներեցներ։ Իշխող ՀՀԿ֊ն հրաժարվում է բավարարել օրենքը չեղյալ համարելու բողոքողների պահանջը։
Թերթն ԱԺ նախագահից հետաքրքրվել է, թե հնարավո՞ր է պատժեն ու Սարոյանին խմբակցությունից դուրս հանեն։
«Դա մեր քաղաքական թիմի կարծիքը չէ։ Նա դուրս չի գա խմբակցությունից, ՀՀԿ-ն այս դաշտում միակ թիմն է, որ հանդես է գալիս միասնական, բայց դա ընդունելի չէ մեզ համար», – ասել է Սահակյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում