Փոխզիջումների հիման վրա խաղաղության ձեռքբերումն Ադրբեջանին կդարձներ կարևոր ռազմավարական միջանցք Արևմուտքի ու Արևելքի միջև։ Այս մասին «Ամերիկայի ձայն»֊ի հետ զրույցում հայտարարել է «Քարնեգի» կենտրոնի՝ Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը։ Նրա խոսքով՝ փոխզիջման գալը բարդ է․ «Սակայն կվերադարձվեն հողեր, փախստականները կվերադառնան իրենց տները։ Նման ելքը կուժեղացներ Ադրբեջանը»։
«Փոխզիջումները բանակցային սեղանին են։ Ադրբեջանը հետ է ստանում Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանները՝ բացառությամբ Լաչինի միջանցքի։
Լեռնային Ղարաբաղի հայերին տրվում է ինքնավարության իրավունք։ Շրջանի վերջնական կարգավիճակը երկար ժամանակ մնում է անորոշ, ու 20֊30 տարի անց անցկացվում է հանրաքվե։ Այդ ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը հարաբերություններ են հաստատում։
Ադրբեջանը կարող է Հայաստանի նկատմամբ «մեղմ ուժ» կիրառել։ Մարդիկ կվերադառնան հայրենի վայրեր։ Կբարելավվի անվտանգության իրադրությունը։ Կբարելավվի կյանքը։
Ադրբեջանը չի ստանա այն ամենը, ինչ ուզում է, օրինակ, հնարավոր է՝ Խանքենդիում (Ստեփանակերտ ֊ Epress.am) չբարձրացվի Ադրբեջանի դրոշը: Բայց մնացած ամեն ինչ կլինի»,֊ նշել է դե Վաալը։