Վերջին շրջանում ՀՀ բոլոր պետական հիմնարկների աշխատակիցների շրջանում անկումային տրամադրություններ են տիրում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Այս տարվա հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացնելուց հետո պետական հիմնարկների աշխատակիցները տեղեկացել են, որ նախկին պարգևավճարներն այլևս չեն ստանա:
«Այսինքն` չնայած աշխատավարձերը բարձրացել են, բայց պարգևավճարներից զրկվելու արդյունքում պետծառայողների տարեկան եկամուտը չի ավելացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` պետծառայողների կողմից պարգևավճարների վերաբերյալ իրենց ղեկավարներին ուղղված հարցերին վերջիններս պատասխանում են, որ պետբյուջեն դատարկ է, գումար չկա, և ոչինչ չեն կարող անել», ֊ գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում