հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ԱԺ֊ում պատգամավորին թույլ չեն տվել ընթերցել Սերժ Սարգսյանի «դատավճիռը»

ԱԺ֊ում պատգամավորին թույլ չեն տվել ընթերցել Սերժ Սարգսյանի «դատավճիռը»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում արձանագրել է, որ Հայաստանում դատական համակարգը չի գործում, որից հետո սկսել է ընթերցել, իր խոսքով, Սերժ Սարգսյանի ըստ մեղադրանքի դատավճիռը։

«Մեղադրվում է պետական դավաճանանության, իշխանության յուրացման, տարածքային ամբողջականության դեմ գործողություններ կատարելու…»,- ասել է Փոստանջյանը, որից հետո ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն անջատել է պատգամավորի խոսափողը։

Դահլիճից մեղադրանքներ են հնչել ինչպես Շարմազանովի գործողությունները դատապարտող, մասնավորապես, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից, այնպես էլ Փոստանջյանի դեմ՝ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Արտաշես Գեղամյանի կողմից:

Վեճի ընթացքում իր խոսքն է ասել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

«Սա կարգազանցության վառ օրինակ է: Այնտեղ մի հասցրեք, որ ես 45-րդ հոդվածը կիրառեմ, չնայած` անբուժելի է»,- ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նշենք, որ, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 45֊րդ հոդվածի 3 կետի, կարգազանց պատգամավորի նկատմամբ նիստը վարողը ձեռնարկում է հետևյալ կարգապահական միջոցները․

ա) զգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով.

բ ) խոսափողի անջատում.

գ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.

դ) հեռացում` մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից` դահլիճում ներկա լինելուց։

ե) զրկում` մինչև 6 օր Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում