հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Ռոսնեֆտը» Հայաստանում գերշահույթ է ստանում նավթի գների շնորհիվ․ «Ժամանակ»

«Ռոսնեֆտը» Հայաստանում գերշահույթ է ստանում նավթի գների շնորհիվ․ «Ժամանակ»

Միջազգային շուկայում նավթի գինը 1 բարելի դիմաց արժե 85.62 դոլար՝ նախկին 110 դոլարի փոխարեն, մինչդեռ հայաստանյան շուկայում նավթի գնի փոփոխություն այդպես էլ նկատելի չէ, գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ Հայաստան նավթամթերք ներկրողները դեռևս չեն շտապում գները համապատասխանեցնել միջազգային շուկայի գներին՝ շարունակելով գերշահույթներ ստանալ:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում նավթամթերքի գինը փոփոխության չի ենթարկվում միայն այն պատճառով, որ այս ոլորտում ևս մենաշնորհ է:

«Բացատրությունը միայն այն է, որ մենաշնորհ է: Երբ որ տնտեսության մեջ մրցակցություն չկա, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները կամ ցնցումները որևէ ձևով չեն կարող ազդել»,- թերթի հետ զրույցում ասել է Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ամենամեծ գերշահույթ ստացողը «Ռոսնեֆտ»-ն է, որն այսօր Հայաստանում նավթամթերք ներկրող միակ ընկերությանն է, որը երկրում համապատասխան ներկայացուցչություն ունի, և այս օրերին գերշահույթ է ստանում, իսկ, օրինակ, «Ֆլեշ» ու «Սի Փի Էս» ընկերությունները մանրածախ վաճառողներ են։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում