հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկան կնպաստի «հայեցի մտածողության պահպանմանը»․ վարչապետ

Դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկան կնպաստի «հայեցի մտածողության պահպանմանը»․ վարչապետ

ՀՀ կառավարությունը մարդկային կապիտալի բարելավման տեսակետից էական քայլեր է ձեռնարկում կրթության և առողջապահության բնագավառներում: Այս մասին այսօր ԱԺ֊ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստին պետբյուջեի նախագիծը ներկայացնելու ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա նշել է, որ կրթության և առողջապահական ոլորտների զարգացումը երկրի զարգացման գերակայություններից է, և խոսել է «այդ ոլորտների մի շարք կարևոր ծրագրերի» մասին:

Մասնավորապես, Աբրահամյանն ասել է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկան, որի նպատակն է «ազգային արժեքների պահպանումը և փոխանցումը սերունդներին, արժեհամակարգի ձևավորումը, հայրենասիրության սերմանումը, հայեցի մտածողության պահպանումը»:

Լուսանկարը` hushardzan.am