հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Լեռնային Ղարաբաղը կարող է ԵՏՄ մտնել Հայաստանի մաս կազմելու դեպքում․ Ռիժկով

Լեռնային Ղարաբաղը կարող է ԵՏՄ մտնել Հայաստանի մաս կազմելու դեպքում․ Ռիժկով

Ռուսաստանը ուրախ կլինի Լեռնային Ղարաբաղը տեսնել Եվրասիական միության կազմում, եթե այն Հայաստանի մաս լինի։ Այս մասին այսօր ԱԺ֊ում Հայաստան֊ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասել է հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը։

Հարցը բարձրացրել են հայաստանցի լրագրողները՝ համեմատելով Ղրիմը և Լեռնային Ղարաբաղը։ Նրանք նկատել են, որ Ռուսաստանը Եվրասիական միություն է մտնում Ղրիմով, իսկ Հայաստանը՝ առանց ԼՂՀ֊ի։

Ռիժկովը նշել է, որ Ղրիմի բնակիչները ազատ կամարտահայտմամբ որոշել են մտնել Ռուսաստանի կազմի մեջ։

«Եթե Ղարաբաղը լինի Հայաստանի մաս, այդ դեպքում՝ հարց չկա։ Դուք կարգը գիտեք։ Չլուծված տարածքային և սահմանային հարցերով միության մեջ չեն մտնում։ Հենց որ լուծվի Լեռնային Ղարաբաղի հարցը, մենք ուրախ կլինենք տեսնել այն Եվրասիական տնտեսական միության կազմում»,֊ասել է Ռիժկովը։