հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստան ներկրվող ավտոմեքենաների թիվն աճել է ԵՏՄ֊ի հետ կապված․ «Ժողովուրդ»

Հայաստան ներկրվող ավտոմեքենաների թիվն աճել է ԵՏՄ֊ի հետ կապված․ «Ժողովուրդ»

Այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել շուրջ 36 հազար ավտոմեքենա։ «Ժողովուրդ» օրաթերթը նշում է, որ այդ ցուցանիշը մոտ 8 հազարով ավել է անցած տարվա նույն ժամանակահատվածի թվից։ Բացի դա, այս տարվա ինն ամիսներին ավելի շատ ավտոմեքենա է ներկրվել, քան ողջ 2011֊ին կամ 2012֊ին։ Հայաստան ներկրված ռուսաստանյան արտադրության ավտոմեքենաները կազմում են ընդհանուր թվի մոտ 2 տոկոսը։

«Ժողովուրդ»֊ը նշում է, որ ներկրված ավտոմեքենաների թվի աճի պատճառը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու հեռանկարն է եղել։ Անհատ քաղաքացիները, ինչպես նաև օգտագործված մեքենաների առք ու վաճառքով զբաղվող ձեռներեցները և ընկերությունները շտապում են որքան հնարավոր է շատ մեքենա ներկրել Հայաստան, քանի որ ԵՏՄ֊ի անդամակցության պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո օգտագործված մեքենաների մաքսատուրքը կտրուկ բարձրանալու է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում