Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է մոտ 220 մլն դոլարի ապրանք: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` արտահանումը նվազել է 15 մլն դոլարով կամ 6.3 տոկոսով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Եվ սա այն դեպքում, երբ ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների, Հայաստանից արտահանումը աճել է մոտ 2 տոկոսով: Դեպի Ռուսաստան արտահանման ծավալի կրճատումը հատկապես ուշագրավ է նրանով, որ անցած տարվա սեպտեմբերից Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրասիական տնտեսական միություն, որի անհրաժեշտությունը ՀՀ իշխանությունները բացատրում են ռուսական շուկան գրավելու նկատառումներով», ֊ նշում է թերթը:
«ՀԺ»֊ն էլ ավելի ուշագրավ է համարում այն փաստը, որ նշված ժամանակահատվածում ռուսական ապրանքների ներմուծումը Հայաստան ավելացել է 13 տոկոսով, և, փաստորեն, Ռուսաստանն է գրավում Հայաստանի շուկան։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում