Չնայած հայաստանցի տարբեր տրամաչափի պաշտոնյաները հաճախ հայտարարում են, որ պետական միջոցները սուղ են, ՀՀ կառավարությունը պետական պաշտոնյաների համար պետբյուջեի միջոցով՝ հարկատուների հաշվին, բնակարաններ գնելու համար գումաներ ունի, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթն ընդգծում է, որ հոկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը 754 միլիոն 805 հազար դրամ է հատկացրել (մոտ 1 միլիոն 820 հազար դոլար) մի քանի գերատեսչությունների աշխատակիցներին բնակարաններ գնելու համար։ Մասնավորապես, ԱԱԾ֊ին հատկացվել է 139 միլիոն 244 հազար դրամ, ոստիկանությանը՝ 348 միլիոն 862 հազար, դատախազությանը՝ 52 միլիոն 401 հազար դրամ, ՊՊԾ֊ին՝ 118 միլիոն 856 հազար դրամ, ՀՔԾ֊ին՝ 30 միլիոն 687 հազար դրամ և Ֆինանսների նախարարությանը՝ 74 միլիոն 753 հազար դրամ։