Ազգային ժողովի երեկվա նիստի ավարտից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի միջև, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ երբ պատգամավորները դուրս են եկել միջանցք, Ֆարմանյանն ու «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը զրուցելիս են եղել, որի ընթացքում Ֆարմանյանն ասել է, թե խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ԲՀԿ֊ն իր ընտրատարածքում փող է բաժանել ՀԱԿ֊ի թեկնածուի համար։ Լևոն Զուրաբյանը խիստ վրդովվել է այդ հայտարարությունից և միջամտել խոսակցությանը։ Վեճն այնքան է թեժացել, որ վերածվել է ծեծկռտուքի։ Աղմուկին վրա հասած պատգամավորներին հաջողվել է բաժանել իրար քաշքշող Ֆարմանյանին ու Զուրաբյանին, գրում է «ՀԺ»֊ն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարում՝ Լևոն Զուրաբյանը