Home / Հայաստան / ԿԲ֊ն փորձում է կանխել դրամի արժեզրկումը․ «ՀԺ»

ԿԲ֊ն փորձում է կանխել դրամի արժեզրկումը․ «ՀԺ»

Երեկ ՀՀ ԿԲ–ն կրկին մեծածավալ ինտերվենցիա է իրականացրել դրամի կտրուկ արժեզրկումը կանխելու նպատակով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ ՀՀ ֆոնդային բորսայում իրականացվել է 10 մլն 250 հազար դոլարի գործարք, որն ամբողջությամբ ԿԲ իրականացրած ներարկումն է։ Մեկ դոլարի փակման գինը կազմել է 415 դրամ 80 լումա։ Նախկին գործարքների ցուցանիշի համեմատ դրամն արժեզրկվել է 50 լումայով։

Թերթը նշում է, որ նոյեմբերի 7–ից սկսած՝ ԿԲ–ն արդեն իսկ իրականացրել է մոտ 50 մլն դոլարի ինտերվենցիա։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում