Նախկին զինվորական, գնդապետ Տիգրան Մանուկյանը և քաղաքացի Սպարտակ Համբարձումյանը ձերբակալվել են խարդախության մեղադրանքով, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Համաձայն պաշտոնական տեղեկատվության, վերջիններս չարաշահել են քաղաքացիներ Վարդան Ավետիսյանի և Ժորա Պալոյանի վստահությունը, խաբեությամբ նրանցից վերցրել են 20.000 դոլար գումար, որպեսզի համապատասխանաբար Ավետիսյանի որդուն` Անդրանիկ Ավետիսյանին, և Պալոյանի որդուն` Սարգիս Պալոյանին, հիվանդության պատրվակով ազատեն զինվորական ծառայությունից։
Դա կանխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում, ասված է ՊՆ֊ի տարածած հաղորդագրության մեջ։