հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ԿԲ֊ն դրամի անկումը կանխելու համար ճնշումների է անցել․ «ՀԺ»

ԿԲ֊ն դրամի անկումը կանխելու համար ճնշումների է անցել․ «ՀԺ»

Հայաստանյան բանկերը ահազանգում են, որ Կենտրոնական բանկը ոչ պաշտոնական ադմինիստրատիվ ճնշումների է անցել դրամի փոխարժեքի անկումը կանխելու նպատակով: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթը նշում է, որ նման մեթոդների Կենտրոնական բանկը դիմում է խիստ հազվադեպ: ԿԲ-ի «խնդրանքով» բանկերը նվազագույնի են հասցրել արտարժութային գործարքները, որպեսզի նվազի նաև արտարժույթի նկատմամբ նրանց բնականոն պահանջարկը: Երեկ ֆոնդային բորսայում ԿԲ-ն վաճառել է ընդամենը 1.5 միլիոն դոլար, իսկ մեկ դոլարի գինը կազմել է 418 դրամ նախորդ գործարքներում մեկ դոլարի գինը 415.8 դրամ էր:

«ՀԺ»֊ն ընդգծումէ , որ այս ամենի արդյունքում շուկայում ստեղծվել է տարօրինակ իրավիճակ: Բանկերը միահամուռ սահմանել են դոլարի վաճառքի բարձր գին 420 դրամ, իսկ առքը 416 դրամ է: Այսինքն՝ տարբերությունը 4 դրամ է: Առքի և վաճառքի նման տարբերություն Հայաստանում չի եղել մի քանի տարի:

«Ակնհայտ է, որ բանկերը ԿԲ-ի ճնշումներին դիմակայելու համար եկել են համաձայնության և որոշել են իրենց անհրաժեշտ դոլարը հավաքել բնակչությունից էժան գնով», ֊ գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում